Միջազգային 

Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է ամերիկյան զորքի ներկայությունը

analitik.am

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է ամերիկյան զորքի ներկայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Ղանիի խոսքով` Աֆղանստանի բնակիչների մեծամասնությունը համարում է, որ անհրաժեշտ է երկարացնել ամերիկյան զորքերի ներկայությունը։ «Նրանք կարծում են, որ ԱՄՆ–ն չափազանց պետք է իրենց ապագայի համար», – հայտարարել է Գանին NPR ռադիոկայանին տված հարցազրույցում։



Ղանին նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը «պետք է համոզվի, որ «Իսլամական պետություն» խմբավորումը չի ամրապնդի իր դիրքերը»։ Նրա խոսքով` «ահաբեկչությունը վերածվում է համակարգի, բարդանում է, այն մեծ թվով ռեսուրսներ է վերահսկում»։



Անվտանգության միջազգային ուժերը, որոնց կազմում ներառված են ամերիկյան զորքերն ու նրանց դաշնակիցները, Աֆղանստան են մտել 2001թ.–ին «Թալիբան» արմատական շարժման և «Ալ Քայիդա» խմբավորման դեմ մղվող պայքարի շրջանակում։




Նույն շարքից