Միջազգային 

ՆԱՏՕ-ի նավերի խումբը լքել է Սև ծովի ջրային տարածքը

analitik.am

ՆԱՏՕ-ի նավերի խումբը լքել է Սև ծովի ջրային տարածքը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի ներկայացուցչին:



Խոսքը չորս նավի՝ ամերիկյան «Վիքսբուրգ» հածանավի, Կանադայի ռազմածովային ուժերի «Ֆրեդերիկտոն» ֆրեգատի, իտալական «Ալիզեո» նավի և Գերմանիայի ռազմածովային ուժերի «Սփեսսարթ» տանկերի մասին է: Այս բոլոր նավերը ՆԱՏՕ-ի №2 SNMG2 մշտական ռազմածովային խմբավորման մաս են:



Նավերը Սև ծով են մտել մարտի 4-ին և համատեղ զորավարժություններ են անցկացրել Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերի հետ: Ներկայումս նավերն անցել են սևծովյան նեղուցների գոտին և մտել են Միջերկրական ծով:

Նույն շարքից