Միջազգային 

Թուրքիան 5,5 մլրդ դոլար է ծախսել Սիրիայից փախստականներին օգնության համար․ Էրդողան

analitik.am

Անկարան 5,5 մլրդ դոլար է ծախսել Սիրիայից փախստականներին օգնության համար, որոնք ապաստան են գտել Թուրքիայում: ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարմիր մահիկ միության նիստում:



«Վերջին տվյալներով՝ Թուրքիան 5,5 մլրդ դոլար է ծախսել Սիրիայից փախստականներին օգնության համար, որոնք մեզ մոտ արդեն 2 մլն են: Ամբողջ Եվրոպայում սիրիացի փախստականներն ընդամենը 200 000 են: Բացի դրանից՝ այնտեղ նրանց ընտրողաբար են ընդունում՝ ըստ սեփական շահերի: Իսկ մենք չենք նայում փախստականների կրոնին, ազգությանը և ծագմանը՝ մեր սեղանին միլիոնավոր գդալներ դնելով»,- ասել է Էրդողանը:

Նույն շարքից