Միջազգային 

Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրանին 30 հազար զինվոր և ռազմական փորձագետներ ուղարկելու համար

analitik.am

Քուրդ քաղաքական գործիչները հայտնում են իրաքյան մի շարք քաղաքներում իրանական ուժերի ներկայության մասին, ինչը դուրս է գալիս ռազմական խորհրդատուների և փորձագետների մատուցած ծառայությունների շրջանակից։ Իրաքի քրդական իշխանությունները մեղադրել են Իրանին 30 հազար զինվոր ու ռազմական փորձագետներ ուղարկելու համար որոնք կոչված են պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ։


Այս մասին Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Շախավան Աբդուլլան հայտնել է Al Jazeera-ի հետ զրույցում։



Նրա խոսքով՝ իրանցիները կռվում են «Հանրահայտ զորահավաքային ուժեր» կազմակերպության հովանոցի ներքո, որի կազմում կռվում են մոտ 100 հազար զինված շիա խմբեր։



Իրանը բազմիցս հերքել է Իրաք զինվորներ ուղարկելը՝ չնայած ԱՄՆ պնդումներին։ Իրանի հասցեին մեղադրանքներ էին սկսել հնչեցվել դեռևս օգոստոսին։

Նույն շարքից