Միջազգային 

Ուկրաինայի նախկին նախագահի որդու՝ Վիկտոր Յանուկովիչ- կրտսերի մարմինը հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահի որդու՝ Վիկտոր Յանուկովիչ- կրտսերի մարմինը հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ, գրում է gazeta-ն:


 

ԶԼՄ-ների տեղեկություններով, որոնց վկայակոչում է gazeta.ru-ն, «առավելագույն ճշգրտությամբ» հաստատվել է, որ Բայկալում մարտի 20-ին մահացած Վիկտոր Դավիդովը Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն է:

 


Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան մարմնի հետևից Իրկուտսկ է ժամանել «Центр-Юг» ավիաընկերության հատուկ չվերթը, որն ավելի վաղ գրանցված չի եղել ժամացուցակում: Այն այնուհետև ուղևորվել է Սիմֆերոպոլ:


 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վիկտորը մասնակցել է Բայկալ լճի վրա սպորտային միջոցառումներին: Volkswagen միկրոավտոբուսը, որի մեջ իրենից բացի եղել է ևս հինգ մարդ, անցել է սառույցի տակ:

Նույն շարքից