Միջազգային 

Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին բանակցություններ չեն անցկացվում. Վրաստանի ԱԳՆ

analitik.am

Դիվանագետների միջև ոչ մի խոսակցություն չկա Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրերին անցկացվող ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեն՝ պատասխանելով այդ հանդիպմանն առնչվող հարցին:



«Զարմանում եմ, որ այդ հարցը դեռ հնչում է՝ չնայած Վրաստանի նախագահի վարչակազմի կողմից արված պարզաբանմանը՝ կապված պրն Դմիտրի Պեսկովի այն անհեթեթ հայտարարության հետ, թե ինչ-որ դիվանագետներ խոսում են այդ հանդիպման հնարավորության մասին:


Ես կրկնում եմ նույնը: Դիվանագետների միջև ոչ մի խոսակցություն չկա նման հանդիպման մասին»,- հայտարարել է Կերեսելիձեն՝ նշելով, որ համենայնդեպս՝ ինքն այդպիսի դիվանագետների չի ճանաչում:

Նույն շարքից