Միջազգային 

Ուկրաինան ապրիլի 1-ից կդադարեցնի Ռուսաստանից գազի գնումը

analitik.am

Ուկրաինան ապրիլի 1-ից կդադարեցնի Ռուսաստանից գազի գնումը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է korrespondent.net-ը:



 

Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ Ուկրաինա Եվրոպայից ներկրվող գազի գներն ավելի ցածր են, քան Ռուսաստանից ստացվող գազի գները:

 


«Մենք այժմ դադարում ենք այն գնել: Չկա նման սուր անհրաժեշտություն»,- բացատրել է նախարարը:

 


Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարարությունից նշել էին, որ Ուկրաինայի համար գազի գինը երկրորդ եռամսյակում կարող է լինել առաջին եռամսյակի գներից 1 հազար խորանարդի համար 50-80 դոլարից ցածր՝ նավթի ցածր գների պատճառով:

Նույն շարքից