Միջազգային 

Էրդողանն իր արտասահմանյան այցերը կկատարի Աթաթուրքի Savarona զբոսանավով

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր արտասահմանյան այցերի և այլ պետությունների ղեկավարների ընդունելության համար կօգտագործի պատմական Savarona զբոսանավը, որը պատկանել է Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, գրում է rosbalt.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարար Օմեր Չելիքին։


 

«Զբոսանավը կարող է ուղեկցել նախագահին արտասահմանյան այցերի ժամանակ կամ օգտագործվել արտասահմանյան պետությունների ղեկավարների ընդունելության համար։ Այդպիսով՝ նախագահը հնարավորություն կունենա նրանց ընթրելու հրավիրել Թուրքիայի տարածքում՝ գտնվելով արտերկրում»,- ասել է նախարարը։


 

Մարտի սկզբին Էրդողանն առաջին անգամ զբոսանավի վրա ընդունել է արտասահմանցի քաղաքական գործիչ՝ Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության բոսնիացի մուսուլմաններից ներկայացված անդամ Բաքիր Իզեթբեգովիչին, ում հետ զբոսանք է կատարել Բոսֆորով։

 


136-մետրանոց նավը կառուցվել է 1931-ին ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով, 1938-ին գնվել է Թուրքիայի կառավարության կողմից և փոխանցվել Աթաթուրքին։ 1989-ին այն գնել է թուրք գործարար Ղահրաման Սադըքօղլուն, սակայն 2010-ին նավը կրկին գնել է պետությունը։

Նույն շարքից