Միջազգային 

Վլադիմիր Պուտինը կոչ է անում արժութային միություն ստեղծել նախկին խորհրդային դաշնակիցների հետ. i24news

analitik.am

Արևմուտքը քննադատել է Տնտեսական միությունը, այն համարելով  Խորհրդային կայսրության վերակենդանացման փորձ:



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ կոչ է արել Կրեմլի մերձավոր նախկին խորհրդային դաշնակիցների հետ ստեղծել միասնական արժույթ, չնայած լարվածությանը տարածաշրջանում, որը պայքարում է Մոսկվայի տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ:



Վլադիմիր Պուտինը ձգտում է Եվրասիական տնտեսական միությանավելի սերտ ինտեգրման, որը ներառում է  Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Մոսկվան ջանում է սահմանափակել Ուկրաինայի պատճառով հաստատված արևմտյան պատժամիջոցների վնասը և շրջել նավթի գները:



«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը քննարկելու հնարավոր արժութային միություն ձևավորելու հնարավորությունները», – ասել է Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ:



«Ուս-ուսի աշխատելով ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսական և տնտեսական սպառնալիքներին ու պաշտպանել մեր ընդհանուր շուկան»:


Վերջին շրջանի տնտեսական խնդիրների և ՈւկրաինայումՌուսաստանի հնարավոր ռազմական միջամտության պատճառովլարվել են Մոսկվայի քաղաքական ու տնտեսականհարաբերությունները դաշինքի հիմնադիր մյուս երկու անդամների`Բելառուսի և էներգիայի ռեսուրսներով հարուստ Ղազախստանի հետ:


«Մեր միությունը մեծ փորձությունների է ենթարկվել », – ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գագաթնաժողովի սկզբում, կոչ անելով ավելի խոր համագործակցության:



Արևմուտքը դատապարտել է Պուտինի ստեղծած տնտեսական միությունը, այն համարելով  խորհրդային կայսրությունը վերակենդանացնելու Կրեմլի փորձ:



Քննարկումների հիմքում Ուկրաինայի դիրքորոշումն է, արդյոք այդ հանրապետությունը Եվրոպայի հետ ավելի սերտ կապերը կնախընտրի Ռուսաստանի գլխավորած դաշինքին: Հանդիպման վերջում Նազարբաևը նշել է, թե եռյակը «շահագրգռված է, որ Ուկրաինան դառնա ուժեղ, կայուն, անկախ պետություն տարածքային ամբողջականությամբ»:



Գագաթաժողովը, որը հետևեց Նազարբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Պուտինի միջև երկկողմ հանդիպումներին, նախատեսված էր մարտի 12-ին, սակայն Ռուսաստանն այն հետաձգել էր հանրության տեսադաշտից Պուտինի 10-օրյա անհետացման պատճառով, ինչն էլ նպաստել էր նրա առողջական վիճակի մասին լուրերի տարածմանը:



Պուտինն ու Լուկաշենկոն սատարել են Ղազախստանի նախագահ Նազարբաևին, որը ցանկանում է երկարացնել իր 23-ամյա իշխանությունը ապրիլին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:

 

Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Նույն շարքից