Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն ուրբաթ օրը նախագիծ է ընդունել՝ ուղղված Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի ջեռուցման համակարգի արդիականացմանը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի մամլո ծառայությանը:
Վերոնշյալ նպատակների համար Մոլդովային կհատկացվի 40.5 մլն դոլար: Ենթադրվում է, որ այդ աշխատանքների արդյունքում կհաջողվի նախևառաջ կատարելագործել Մոլդովայի մայրաքաղաքի ջեռուցման համակարգի ենթակառուցվածքը և մեծացնել դրա հուսալիությունը՝ նշել է Համաշխարհային բանկի մամլո ծառայությունը: