Միջազգային 

Սաակաշվիլու կուսակցությունը ծրագրում է տապալել կառավարությունը Վրաստանում

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը երկրի գործող  կառավարությունը տապալելու ծրագիր է պատրաստում: Այս մասին հայտնում է Interfax-ը:

 

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Սաակաշվիլու կուսակցության առաջնորդներից Գոքա Ղաբաշվիլին՝ կուսխորհրդի նիստից հետո: 

 

Նա, մասնավորապես, ասել է, որ այսօր իրենք որոշել են մշտապես ակցիաներ կազմակերպել` պահանջելով կառավարության հրաժարականը, ինչպես նաև` խորհրդարանում իրենց խմբակցության միջոցով բավարար ձայներ ապահովել և հասնել կառավարության իմպիչմենտին: Ղաբաշվիլին հայտարարել է, որ իրենց կուսակցության գործունեությունը ի վերջո հասնելու է նրան, որ «ներկայիս կառավարության ներկայացուցիչները ցրվեն իրենց տները»:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետը խնդրել էր ծեծի չենթարկել Սաակաշվիլու կողմնակիցներին:

Նույն շարքից