Միջազգային 

Անկարայի քաղաքապետն առաջարկել է պաշտոնանկ անել փոխվարչապետին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը կոչ է արել պաշտոնանկ անել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչին, որը նախկինում իր անհամաձայնությունն էր հայտնել նախագահ Էրդողանի՝ քրդական կարգավորման հարցում ելույթին։

Առընչը քննադատել էր Էրդողանի ելույթը։ Էրդողանն անդրադարձել էր քրդական խնդրի կարգավորման կառավարական դիտորդական խումբ ստեղծելու որոշմանը, նշել է, թե տեղեկատվություն չունի դրա վեաբերյալ եւ բացասական է գնահատում։ Առընչի խոսքով, դա նախագահի անձնական դիրքորոշումն է, իսկ քրդական կարգավորման համար պատասխանատու է կառավարությունը։

Գյոքչեքը Առընչին մեղադրել էր «զուգահեռ պետության» շահերով գործելու, Ֆեթուլլահ Գյուլենբի շահերը սպասարկելու մեջ։ 

Նույն շարքից