Միջազգային 

Վրացական գինու արտահանումը ՌԴ 2015-ի առաջին երկու ամիսներին կրճատվել է մոտ 7 անգամ

analitik.am

Վրացական գինու արտահանումը ռուսաստանյան շուկա 2015-ի առաջին երկու ամիսներին կրճատվել է մոտ 7 անգամ: Այս մասին հայտնում է «Լենտան»:

 


Ծավալների նման կտրուկ կրճատման պատճառը ռուսաստանյան ռուբլու դևալվացիան է եղել: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ նշված շրջանում 1,72 մլն շիշ գինի է արտահանվել ռուսաստանյան շուկա:

 


Առհասարակ՝ վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան երկու ամսում կրճատվել է 2,8 անգամ` 15,6 մլն դոլարով: Փոխարենը աճել է ներմուծումը` 15,6 տոկոսով:

 



Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 13 տոկոսով:



 

 

Նույն շարքից