ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում սեպ խրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Նման կարծիք է հայտնել արգենտինյան «Պախինա 12» թերթում հրապարակված հոդվածում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, փոխանցում է Корреспондент-ը։
«ԱՄՆ-ն վաղուց է փորձում Ուկրաինային քաշել դեպի Արևմուտք, եթե չի ընդունի ՆԱՏՕ-ի կազմ, ապա առնվազն կկարողանա դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տակից»,- ասել է Ասանժը։
Նրա կարծիքով՝ Եվրոպան բյուրոկրատական հավակնությունների ընդլայնման ազդեցության տակ նույնպես խառնվել է այդ պայքարին։
«ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան միլիարդավոր դոլարներ են հատկացրել Ուկրաինայում ոչ պետական կազմակերպությունների ստեղծման համար, որոնց միջոցով նրանք խոստացել են պայքարել կաշառակերության դեմ»,- նշել է Ասանժը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու փորձերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի»։