Միջազգային 

Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի վրա

analitik.am

Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի վրա։



Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet թերթի կայքը, միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլում։



Թերթի տվյալներով՝ զինված հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:30-ին։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Հարուցվել է քրեական գործ։



Թուրքիայում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, որոնց, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու են 31 կուսակցություններ։

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներքին կանոնակարգի պատճառով իշխող կուսակցության ավելի քան 70 պատգամավորներ չեն կարողանա մասնակցել այս տարվա խորհրդարանական ընտրություններին, քանի որ իրավունք չունեն ընտրվել 3 անգամից ավելի։

Նույն շարքից