Միջազգային 

Ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրված երկրների թիվը նվազել է 25-ով

analitik.am

Հայոց ցեղասպանության սկիզբ համարվող Ապրիլի 24-ին այս տարի Չանաքքալեի միջոցառումը նշելու Էրդողանի հայտարարության մեջ ասվել էր, որ հրավեր է ուղարկվելու 102 երկրների ղեկավարների։



Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, այդ թիվն այժմ նվազել է՝ հասնելով 77-ի։



 

Ցանկից 25 երկիր է պակասել, սակայն Անկարան փորձում է ավելացնել մասնակցության թիվը։


 

Մինչ այժմ հստակ է միայն, որ  Չանաքքալեի տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա են ժամանելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ու որդին՝ Հարրին։

 


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ մասնակցելու են Երևանում Ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին։
 

 
 

Նույն շարքից