Տնտեսություն 

Նյու Յորքում և Լոնդոնում նավթի գները նվազել են

Նյու Յորքում էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI տեսակի նավթն էժանացել է 4,64 դոլարով (6,3%)՝ մինչև 69,05 դոլար 1 բարելի դիմաց՝ նավթի արդյունահանման քվոտաները չնվազեցնելու ՕՊԵԿ-ի՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության այդ օրը հրապարակված որոշումից հետո: TASS-ի հաղորդմամբ՝ առևտրի ընթացքում նավթի 1 բարելի գինն ընկել է գրեթե 6-67,75 դոլարով, ինչն ամենացածր գինն է 2010 թ. մայիսից ի վեր:

Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինը նվազել է 5,17 դոլարով՝ 72,58 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Նյու Յորքի առևտրային բորսայում առևտուր չի իրականացվում ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա կապակցությամբ:

Նույն շարքից