Միջազգային 

Բոստոնի բնակիչների մեծ մասը դեմ է Ցարնաևի մահապատժին. հարցում

analitik.am

Բոստոնի բնակիչների մեծ մասը դեմ է 2013թ. ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի մահապատժի դատապարտմանը: Այս մասին հայտնի է դառնում The MassINC Polling Group ընկերության կատարած սոցիոլոգիական հարցման արդյունքներից:



Բոստոնում շարունակվում են Ցարնաևի գործով լսումները, որը մեղադրվում է 2013թ. ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ: Նրան մեղադրանքներ են առաջադրվել 30 հոդվածներով, որոնցից 17-ը ենթադրում են բարձրագույն պատժաձև: Մեղադրող կողմը մտադիր է պնդել մահապատժի հարցում, պաշտպանությունը կփորձի հասնել ցմահ ազատազրկման:



Հետազոտության արդյունքներով՝ բոստոնցիների 62%-ը նախընտրում է, որ Ցարնաևը դատապարտվի ցմահ ազատազրկման՝ առանց համաներման իրավունքի: Հարցվածների 27%-ը կարծում է, որ դատարանը պետք է նրան մահապատժի դատապարտի:



Հարցման արդյունքներով՝ տղամարդիկ ավելի հաճախ են կողմ արտահայտվում Ցարնաևի մահապատժին. նրանք կազմում են 48%, կանայք՝ 29%: Ազգային փոքրամասնությունների շրջանում ցմահ ազատազրկմանը կողմ է արտահայտվել հարցվածների 64%-ը, մահապատժին՝ 25%-ը:



2013թ. ապրիլին Բոստոնում ահաբեկչության հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի քան 260 մարդ վնասվածքներ է ստացել: Ահաբեկչության մեջ մեղադրվող Թամերլան Ցարնաևը սպանվել է ահաբեկչությունից հետո ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ նրա եղբայր Ջոհարը կարճ ժամանակ անց ձերբակալվել է: Ջոհար Ցարնաևի փաստաբանները լսումների առաջին օրն ընդունել են նրա մասնակցությունն ահաբեկչությանը, բայց պնդում են, որ նա գործել է ավագ եղբոր ազդեցության տակ:

Նույն շարքից