Միջազգային 

Թուրքիայի իշխող կուսակցության մի շարք անդամներ պահանջում են փոխվարչապետի հրաժարականը

analitik.am

Թուրքիայի իշխող կուսակցության մի շարք անդամներ պահանջում են փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հրաժարականը։



Պատճառն այն է, որ նախօրեին Առընչը հայտարարել էր, թե երկրի նախագահը լավ տեղեկացված չէ Թուրքիայում քրդական հարցի լուծման քննարկումների մանրամասներին, և, հետևաբար, լավ կլինի, որ նա այդքան հաճախ ելույթ չունենա հեռուստատեսությամբ։



Դրանից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամներ փոխվարչապետին մեղադրել են ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ սերտ կապերի համար։



 

Առընչը Թուրքիայի քաղաքական կյանքում է 1983 թվականից, իսկ 2011-ից նա երկրի կառավարության կարևոր կերպարներից է։



Փոխվարչապետի հրաժարականը պահանջողների թվում է նաև Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը։ Առընչն արդեն հասցրել է կոշտ արձագանքել նրա պահանջին՝ այն անպարկեշտ որակելով։



«Դա իր գործը չէ։ Նա իմ հրաժարականը պահանջելու չափ պատվավոր մարդ չէ»,- ասել է նա։

Նույն շարքից