Միջազգային 

Ամերիկյան ներդրումային բանկը բարձրացրել է Apple-ի արժեթղթերի գինը

analitik.am

Ամերիկյան ներդրումային Cantor Fitzgerald բանկը բարձրացրել է Apple ընկերության կանխատեսվող արժեքը մինչև 1 տրիլիոն դոլար, գրում է gazeta.ru-ն: Ներդրումային բանկի վերլուծաբանները բարձրացրել են արժեթղթի համար արժեքը 160 դոլարից մինչև 180 դոլար: Հաշվի առնելով Apple-ի արժեթղթերը՝ ընկերության ընդհանուր արժեքը կբարձրանա մինչև 1,05 տրիլիոն դոլարի:



 

Կանխատեսվող արժեքի բարձրացումը կապված է Apple-ի շուկայական ցուցանիշների բարելավման, որոնց թվում է նշվում նաև Apple Watch ժամացույցների թողարկումը, Չինաստանում վաճառքի զգալի աճի, ինչպես նաև թվային հոսքային հեռուստատեսության և էլեկտրոնային ավտոմեքենաների արդյունաբերության շուկաներ ընկերության դուրս գալու հետ:

 



Այժմ Apple-ի կապիտալիզացիան կազմում է 740,9 միլիարդ դոլար:

Նույն շարքից