Միջազգային 

Ականատեսների վկայությամբ Յանուկովիչ-կրտսերը մահացել է՝ փրկելով մյուսներին

Սևաստոպոլի Նախիմովի շրջանի վարչակազմում հաստատել են, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին թաղվել է ռազմական գերեզմանատանը և բացատրել են, թե ինչու է Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն իր վերջին հանգրվանը գտել այդտեղ, գրում է Вести-ն։



Այն, որ Յանուկովիչ-կրտսերը թաղվել է այդ գերեզմանատանը, պաշտոնյաները բացատրել են նրա մահվան հանգամանքներով։ «Ականատեսների վկայությամբ՝ նա մահացել է՝ փրկելով մյուսներին։ Օգնել է բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենայից, իսկ ինքը չի հասցրել»,- նշել են վարչակազմում։

 

Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել։



 

Ավելի վաղ մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Յանուկովիչ-կրտսերը մահացել է Բայկալ լճում։ Նրանց տվյալներով՝ միկրոավտոբուսը, որում գտնվել է նա, ընկել է սառույցի տակ։

Նույն շարքից