Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը մասնավոր երեկույթին մեկնել է ՌՕՈՒ-ի ինքնաթիռով, գրում է Газета-ն՝ հղում անելով The Herald Sun պարբերականին։
Միջոցառումն անցկացվել է Մելբուրնում միլիոնատեր և իշխող Լիբերալ կուսակցության խոշոր դոնորներից մեկի՝ Փոլ Մարքսի ծննդյան կապակցությամբ։
Նշվում է, որ վարչապետը կիրակի Բրիսբենից մեկնել է Սիդնեյ, այնուհետև մի խումբ մարդկանց հետ մեկնել է Մելբուրն ՌՕՈՒ-ի VIP-ինքնաթիռով։
Մարքսի ծննդյան օրը նշվել է էլիտար գոլֆ-ակումբում։ Երեկույթին մասնակցել է մոտ 45 մարդ։