Միջազգային 

Աղետի հետևանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան. Օլանդ

analitik.am

Ֆրանսիայի հարավում օդանավի կործանման հետևանքով, ամենայն հավանականությամբ, բոլոր ուղևորները զոհվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:



Բարսելոն-Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթ իրականացնող Germanwings ընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ Դին-լե-Բեն շրջանում: Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:



«Օդանավի բեկորների վիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ աղետի հետևանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան»,- ասել է Օլանդը:

 

 

Նրա խոսքով՝ օդանավը կործանվել է դժվար հասանելի լեռնային շրջանում:

Նույն շարքից