Միջազգային 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շատ քիչ ժամանակ ունի, որպեսզի ուժեղացնի ազգային անվտանգությունը. Սաակաշվիլի

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շատ քիչ ժամանակ ունի, որպեսզի ուժեղացնի ազգային անվտանգությունը, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է Обозреватель-ը։

 

 

Նրա խոսքով՝ Պորոշենկոյի հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նախագահը հայտարարել է, որ երկրում չի կարող լինել ոչ մի մասնավոր բանակ։



«Ես նկատեցի այն բանից, թե ինչպես է նախագահը շփվում իր մոտ եկած մարդկանց հետ, որ նա հակված է հետևել գոյություն ունեցող կանոններին։ Դա լավ նշան է, որ Ուկրաինան կարող է դուրս գալ փակ շրջանից, երբ ժողովուրդը համոզվում է, որ յուրաքանչյուր նոր իշխանություն նախորդից ավելի վատն է լինում։ Ես կարծում եմ, որ Պորոշենկոն ցանկանում է պատռել այդ կախարդված շրջանը, և նրան պետք է հնարավորություն տալ դա անելու համար»,- ասել է Սաակաշվիլին։

 

Նույն շարքից