Միջազգային 

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը երկրորդ անգամ ճանաչվել է Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայաններից մեկը (լուսանկարներ)

analitik.am

Փարիզում անցկացվող Skytrax World Airport Awards 2015 մրցանակաբաշխության ժամանակ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը արդեն երկրորդ անգամ ճանաչվել է  Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայաններից մեկը, գրում է TAV Georgia-ն:


 

2014-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է ավելի քան 1,5 մլն ուղևորի, իսկ 2014-2015 հարցման արդյունքում այն ճանաչվել էր տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից մեկը, ասել է TAV Georgia-ի գլխավոր մենեջեր Մետե Էրկալը:

 

 

Այն ղեկավարվում է TAV Georgia ընկերության կողմից:

 



Հարցման արդյունքների համաձայն Արևելյան Եվրոպայի 2015-ին լավագույն 10 միջազգային օդանավակայանները (ՄՕ) Բուդապեշտի՝  Ֆերենց Լիստի անվան ՄՕ-ն է, Կիևի՝ Բորիսպոլի ՄՕ-ն է, ինչպես նաև Տալլինի, Ռիգայի, Բրատիսլավայի, Բելգրադի, Թբիլիսիի, Սոֆիայի, Վառնայի և Սկոպյեի ՄՕ-ները:

Նույն շարքից