Միջազգային 

Մենք որոշել ենք եղբորս այստեղ հուղարկավորել, քանի որ նա շատ էր սիրում Ղրիմը․ Ալեքսանդր Յանուկովիչ (լուսանկարներ)

analitik.am

Սևաստոպոլում մարտի 23-ին հրաժեշտ են տվել 33-ամյա Վիկտոր Յանուկովիչ-կրտսերին, ով ողբերգական պայմաններում մահացել էր Բայկալ լճում։ Թաղման արարողությանը անձամբ ներկա է եղել հայրը՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։



Իսկ մարտի 24-ի կեսօրին ռազմական գերեզմանատուն է եկել հանգուցյալի մայրն ավագ որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի հետ, ում հետ էլ կարողացել է զրուցել «Комсомольская правда»-ն։



«Մենք որոշել ենք եղբորս այստեղ հուղարկավորել, քանի որ նա շատ էր սիրում Ղրիմը և, հատկապես, Սևաստոպոլը։ Բացի այդ, թերակղզում ապրում է մեր մայրը, և նրա համար հեշտ կլինի այցելել գերեզման։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հուսալքված եմ, ցանկանում եմ արագ մեկնել Պիտեր կամ Մոսկվա»,- ասել է Ալեքսանդր Յանուկովիչը։



Խոսելով պատահարի մասին՝ նա պատմել է, որ եղբայրը եղել է մեքենայի ղեկին, սառույցը սկսել է ճեղքվել։ Հավանաբար, նա որոշել է, որ պետք է ավելի հեռու գնալ՝ դեպի ավելի հաստ սառույցը։ Տարել է մեքենան մինչև վերջ, մեքենայից հասցրել են դուրս թռնել բոլորը, բացի իրենից։ Նա գնացել է ջրի տակ, երբ վարորդի դուռն արդեն բաց է եղել։

Նույն շարքից