Միջազգային 

Ֆրանսիայում վթարված օդանավում եղել է Իսպանիայի 45 քաղաքացի

analitik.am

Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ավիաաղետի զոհ է դարձել Իսպանիայի 45 քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:



Դյուսելդորֆի օդանավակայանի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ օդանավում եղած ուղևորների ցուցակներն այս պահին ճշտվում են, օդանավակայանը տեղեկության է սպասում ավիափոխադրողից: Դյուսելդորֆի օդանավակայանում բացվել է թեժ գիծ:



Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը փորձում է ճշտել՝ արդյոք օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր եղել են, թե՝ ոչ:



Reuters գործակալությունը, վկայակոչելով գերմանական հեռուստաընկերություններին, հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել այսօր ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:



Հիշեցնենք, այսօր ֆրանսիական Ալպերի շրջանում կործանվել է Բարսելոն-Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթ իրականացնող Germanwings ընկերությանը պատկանող օդանավը: Օդանավում տարբեր տվյալներով եղել է 148-ից մինչև 154 մարդ:



Օդանավի կոծանման պատճառը և հանգամանքները պարզվում են:

Նույն շարքից