Միջազգային 

Թուրքիայի դատախազությունը քննություն է սկսել փոխվարչապետի ու Անկարայի քաղաքապետի մեղադրանքների առնչությամբ

analitik.am

Անկարայի դատախազությունը քննություն է սկսել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի ու Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչենի հայտարարությունների վերաբերյալ, որոնք միմյանց մեղադրել էին «զուգահեռ պետությանն» անդամակցելու համար:


 

Թուրքիայում «զուգահեռ պետություն» են կոչում ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած շարժման անդամներին, որոնց նախագահ Էրդողանը մեղադրում է թուրքական կառավարությանը տապալելու և հեղաշրջում իրականացնելու փորձի համար:


 

Առընչը քննադատել էր Էրդողանի հայտարարությունները քրդական հարցի վերաբերյալ՝ նշելով, որ ավելի լավ է նա այդ հարցի շուրջ հեռուստատեսությամբ հաճախ ելույթ չունենա, քանի լավ չի տիրապետում հարցին:


 

Գյոքչեքը Առընչին մեղադրել էր գյուլենական շարժմանն անդամակցելու համար և պահանջել էր նրա հրաժարականը:


 

Առընչն իր հերթին Գյոքչեքին մեղադրել էր Անկարայի հողերը ծախելու և «զուգահեռ պետությանը» սատարելու համար՝ խոստանալով փաստաթղթեր ներկայացնել:

Նույն շարքից