Միջազգային 

Պորոշենկոն արգելել է հրապարակել զենքի մատակարարումների մասին պայմանագրերի մանրամասները

analitik.am

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՊՆ-ին արգելել է հրապարակել բանակի վերաբերյալ ստորագրված պայմանագրերի դետալները:

Պորոշենկոն այդ մասին հայտարարել է զորահրամանատարների հետ հանդիպման ժամանակ՝ դա փաստարկելով լրագրողների ներկայությամբ: Պորոշենկոյի խոսքերով՝ այդ տեղեկատվությունից կարող է օգտվել թշնամին:

Պորոշենկոն կանգնեցրել է պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակին, ով պատրաստվել է պատասխանել զենքի մատակարարումների վերաբերյալ հարցին. «Մեզ մոտ՝ այստեղ, աշխատում են տեսախցիկները:

Ես չեմ պատրաստվում հաշվետվություն ներկայացնել թշնամու ու ագրեսորի առջև այն մասին, թե ում հետ և ինչպիսի պայմանագրեր են ստորագրվել: Կարող եմ միայն ասել, որ այսօրվա դրությամբ ստորագրվել է պայմանագրերի 70 տոկոսը, որոնց պլանավորել էինք ստորագրել ողջ տարում»: 

Նույն շարքից