Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ը ձգտում է նոր պատժամիջոցների միջոցով կաթվածահար անել Ռուսաստանի էներգետիկ համակարգը, սակայն, հաշվի առնելով իրական մի շարք ձաստեր, ամերկյան ադմինիստրացիան այլեւս մանեւրելու միջոցներ չունի:
Իհարկե, Միացյալ նահանգները կարող են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ, բայց փոխարենը Մոսկվան հնարավորություն կունենա զգալիորեն կրճատել եվրոպական մայրցամաք արտահանվող գազի ծավալները:
Նման պայմաններում եվրոպական երկրները դիտողի դերում չեն մնալու ու արձագանքելու են երկու երկրների մանիպուլիացիաներին:
Միաժամանակ, փորձագետների կարծիքով տնտեսական էմբարգոյի արդյունքում, Ռուսաստանում սկսվել է տեղական արտադրության աննախադեպ վերելք, ինչը Մոսկվային թույլ կտա անկախ քաղաքականություն վարել տնտեսության մի շարք բնագավառներում: