Միջազգային 

Անկարայի սկանդալային քաղաքապետը «հայ» բառը գարշանք պարունակող իմաստով է հասկանում

analitik.am

Թուրքիայի իշխող կուսակցության սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը իրեն հայ անվանելու համար դատական հայց է ներկայացրել ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի դեմ։



Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հայկո Բաղդատը մի առիթով Twitter-ում գրել էր «Մայրաքաղաքը հայի են հանձնել։ Ցավակցում եմ», որից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն է տարածել՝ իրեն հայ անվանելը որպես վիրավորանք ընդունելով։




Անկարայի քաղաքապետը դիմել է դատարան՝ պնդելով, որ իրեն «հայ» անվանելով՝ վիրավորել են։ «Ժողովրդի կողմից այդքան սիրված. Հարգված մեկի հանդեպ  գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է եւ նրան ձայն տված, աջակցած եւ սիրած բոլորի անձանց հանդեպ՝ անարգանք»,-նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։



Նշենք, որ 2014-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ «հայ» բառը վիրավորական էր համարել։

Նույն շարքից