Միջազգային 

Մինչև 2015թ․ Աֆղանստանում կմնա 9.800 ամերիկացի զինվոր

analitik.am

Աֆղանական իշխանությունների ցանկությամբ ԱՄՆ-ն կդանդաղեցնի Գինդուկուշա լեռների ռազմաբազաներից զորքերի դուրսբերումը։



 

Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպումից հետո՝ մինչև 2015թ. վերջ երկրի տարածքում կմնա 9.800 ամերիկացի զինվոր, փոխանցում է Deutsche Welle-ն։

 



Նախկինում Սպիտակ տունը մտադրություն էր հայտնել 2015-ին Աֆղանստանում թողնել մոտ 5.000 զինծառայող։

 



Օբաման նշել է, որ դրական որոշում է կայացրել Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի հրամանատար Ջոն Քեմփբելի հետ խորհրդակցությունից հետո։ Ընդ որում՝ նախագահը հաստատել է, որ վերջին ամերիկացի զինվորը կլքի Աֆղանստանը 2017-ի սկզբին, ինչպես և նախատեսված էր նախկինում։

Նույն շարքից