Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմում և Սևաստոպոլում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու մասին օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է երեկ ռուսական պաշտոնական իրավական տեղեկատվության կայքում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Նոր օրենքը հաստատել է Ղրիմում և Սևաստոպոլում հարկերի առանձնահատկությունը, ինչպես նաև պետական հսկողություն իրականացնելու, թերակղզի մուտք գործելու և ԱՏԳ-ի գործողությունների կանոնները։ Համաձայն փաստաթղթի՝ գոտին ստեղծվել է 25 տարի ժամկետով՝ ռեժիմը երկարաձգելու հնարավորությամբ։