Միջազգային 

Կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային առաջին անգամ թույլատրել են տեսակցել հարազատներին

analitik.am

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով կալանքի տակ է գտնվում 2014 թվականի դեկտեմբերի 5-ից, առաջին անգամ հնարավորություն է ստացել հանդիպելու հարազատներին: Բանտում նրան տեսակցել են քույրն ու քրոջ դուստրը, տեղեկացնում է contact.az-ը:

 

 

«Խադիջան զանգահարեց և հաղորդեց հանդիպման թույլտվության մասին: Մենք շատ ուրախացանք, որ վերջապես հանդիպման հնարավորություն ունենք: Խադիջայի հետ մեր հանդիպումը կայացավ ապակե պատի մոտ: Խադիջան ներսում էր, շփվեցինք հեռախոսով: Նա հարցնում էր ընկերների, գործընկերների մասին: Նա ասաց, որ ցանկացողները կարող են նամակ գրել նրան՝ քրեակատարողական հիմնարկի հասցեով»,- ասել է լրագրողի քույրը՝ Սաբինա Ռահիմովան:



 

Նա նշել է, որ Խադիջայի ինքնազգացողությունը լավ է, նա պահում է ոգու ամրությունն ու նույնն է մաղթում ընկերներին:



 

Իսմայիլովան ձերբակալվել էր լրագրող Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու մեղադրանքով: Հետագայում նրան նոր մեղադրանքներ են առաջադրել՝ խոշոր չափի յուրացումների,  անօրինական գործունեությամբ մեծ եկամուտ ստանալու, լիազորությունները չարաշահելու հոդվածներով:



 

Լրագրողը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները և իր ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորում:

Նույն շարքից