Միջազգային 

Օբամայի համոզմամբ՝ Իրանի հետ համաձայնությունը լավ կլինի նաև Իսրայելի համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի և միջազգային միջնորդների միջև համաձայնության կայացումը լավ կլինի նաև Իսրայելի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


 

«Վստահ եմ, որ եթե համաձայնություն կայացվի, դա լավ կլինի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի, թե՛ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,-ասել է Օբաման:


 

Իսրայելն Իրանի հետ համաձայնագրի կնքման գլխավոր հակառակորդն է: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարծում է, որ նման համաձայնագիրը կվնասի Իսրայելի շահերին:

Նույն շարքից