Միջազգային 

Անօթևան մարդիկ հատուկ այց կկատարեն Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելա

analitik.am

Վատիկանից հայտնել են, որ անօթևան մարդիկ հատուկ այց կկատարեն Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելա, հաղորդում է NBC News-ը:

 


Մոտ 150 անօթևան, ովքեր հաճախ են լինում Վատիկանի տարածքում, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարմարություններ է ստեղծել նրանց համար, որպեսզի նրանք կարողանան լոգանք ընդունել, թանգարաններ կայցելեն հինգշաբթի օրը:

 


Նրանք Վատիկան կմտնեն մուտքով, որը սովորաբար հատկացվում է բարձրաստիճան հոգևորականներին և աշխատակիցներին, կանցնեն հյուրատան մոտով, որտեղ ապրում է Ֆրանցիսկոսը և կտեսնեն Սուրբ Պետրոս տաճարի հետնամասն ու Վատիկանի այգիները:

 


Թանգարանները, ուր տարեկան 6 միլիոն մարդ է այցելում, ժամանակից շուտ կփակվեն, որպեսզի անօթևանները կարողանան VIP ընդունելության արժանանալ Սիքստինյան կապելայում:

Նույն շարքից