Միջազգային 

ԱՄՆ-ն զորավարժություններ է սկսել Ռումինիայում և Բուլղարիայում

analitik.am

Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտարարել է Ռումինիայում և Բուլղարիայում ամերիկյան զորքերի զորավարժություն սկսելու մասին, տեղեկացնում է gazeta.ru-ն:


 

Օդա-դեսանտային 173-րդ բրիգադի զինծառայողները մեկնել են Սմարդան՝ ռումինացի զինծառայողների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու:

 


ԱՄՆ-ի 7-րդ բանակի զինծառայողները ցամաքային գործողություն են իրականացնելու Միխեիլ Կոգելնիչանուի անվան օդանավակայանում:

 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիայում մեկնարկել են Summer Shield XII  զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 1.100 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի երկրներից:

Նույն շարքից