Միջազգային 

Թուրքիայի հայ համայնքը հրաժարվում է Թալին Էրգյունեշից

analitik.am

Ստամբուլի Շիշլի թաղամասի ավագանու նախկին անդամ, ազգությամբ հայ Արիֆ Էրգյունեշի դստեր՝ Թալին Էրգյունեշի թեկնածության առաջադրումը թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունում մեծ աղմուկ է առաջացրել, գրում է Sabah օրաթերթի կայքը։

 


Համաձայն պնդումների՝ Շիշլիի համայնքապետ Հայրը Ինոնյույի մոտ ընկեր Արիֆ Էրգյունեշի դուստրը՝ Թալինը, պայքարում է ԺՀԿ-ի ցանկում որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար։

 


Ինոնյուն Թալինին արդեն ներկայացրել է կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, սակայն նրա թեկնածությունը մասնատել է կուսակցությանը։

 


Հայ համայնքը կոշտ արձագանք է տվել նրա առաջադրմանը՝ նշելով, որ Թալին Էրգյունեշը համայնքի ներկայացուցիչը չէ։

Նույն շարքից