Միջազգային 

Օբաման անտեսել է ՆԱՏՕ-ի խնդրանքը` Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու վերաբերյալ

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը  չի արձագանքել  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ` ԱՄՆ առաջնորդի հետ Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու խնդրանքին, փոխանցում է  Bloomberg:Հաղորդում է «Росбалт» գործակալությունը:



Միեւնույն ժամանակ, ըստ գործակալության, նախագահի ժամանակացույցը  շատ հագեցած չի եղել:



Ինչպես նկատել է ՆԱՏՕ -ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը, նախագահ Ջորջ Բուշը նման հանդիպումներ միշտ էլ անցկացնում էր, եթե  դաշինքի ղեկավարը գտնվում էր Վաշինգտոնում:Նա հիշեցրել է, որ ներկայումս իրավիճակը Եվրոպայում չափազանց լարված է ուկրաինական ճգնաժամի պատճառով:



«Ես չեմ հավատում, որ ԱՄՆ նախագահը չի կարողացել ժամանակ գտնել հանդիպելու ՆԱՏՕ-ի  ներկայիս Գլխավոր քարտուղարի հետ, հաշվի առնելով լրջությունը, թե ինչ է այն ներառում, ինչպես նաեւ իր գրասենյակի պարտավորությունները», – ասել է Ուոլքերը:

Նույն շարքից