Միջազգային 

Moody’s–ը հայտարարել է Ուկրաինայի դեֆոլտի բարձր հավանականության մասին

analitik.am

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի սուվերեն վարկային վարկանիշը՝ «Саа3»-ից մինչև վարկանիշային սանդղակում նախավերջին մակարդակը՝ «Са»: Ուկրաինական վարկանիշի վերաբերյալ հետագա կանխատեսումը բացասական է, իսկ պետական պարտքի հետ կապված դեֆոլտի հավանականությունը գրեթե հարյուր տոկոս է, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 


Moody’s-ի վերլուծաբանների գնահատականով՝ վարկանիշի նվազման գլխավոր գործոն է դարձել զգալի կորուստների աճող վտանգը, որոնք կարող են կրել ներդրողներն իրենց պարտքային պարտավորությունների վերակազմավորման ուղղությամբ ուկրաինական իշխանությունների պլանների պատճառով:

 


Ուկրաինայի արտաքին պարտքի վերակազմավորման մասին բանակցությունները ներառում են նաև պետության կողմից երաշխավորված որոշ պետական ձեռնարկությունների և Կիևի պարտավորությունները:

 


Moody’s-ն ընդգծում է, որ անգամ պարտքի վերակազմավորման շուրջ սկսված բանակցությունների հաջող անցկացման և իշխանությունների կողմից խոստացված տնտեսական բարեփոխումների դեպքում երկրի արտաքին պարտքի ռիսկերը չափազանց բարձր են մնում: Վարկանիշի բարձրացումը հնարավոր է միայն Ուկրաինայի ֆինանսական քաղաքականության և Դոնբասում իրավիճակի զգալի բարելավման դեպքում:

Նույն շարքից