Միջազգային 

Ադրբեջանը Թուրքիայում կայանալիք G20-ի միջոցառումներին մասնակցելու է որպես լիիրավ անդամ

analitik.am

Ադրբեջանը Թուրքիայում կայանալիք G20-ի միջոցառումներին մասնակցելու է որպես լիիրավ անդամ, հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

 


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, բանակցությունները տեղի են ունենալու երկու ուղղությամբ՝ ֆինանսական և քաղաքական։

 


Մարտի 25-26-ին թուրքական Իզմիր քաղաքում կայանալու է նիստ, որին մասնակցելու է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի ղեկավարած պատվիրակությունը։

 


2014 թվականի դեկտեմբերի 1-ից Թուրքիան գլխավորում է «Մեծ քսանյակը» որի կազմում ներառված են աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող պետությունները՝ Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Հարավ-աֆրիկյան Հանրապետությունը, Ճապոնիան և Եվրոպական միությունը։

 


Կառույցի ղեկավարությունն ստանձնելուց անմիջապես հետո Թուրքիան Ադրբեջանին հրավիրել էր մասնակցել միջոցառումներին։

Նույն շարքից