Միջազգային 

Ռուսաստանը Ղրիմում միջուկային զենք տեղակայելու թույլտվություն չի հարցնի. Կոմոյեդով

analitik.am

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Կոմոյեդովը հայտարարել է, որ եթե Ղրիմում միջուկային զենքի տեղակայման անհրաժեշտություն լինի, ապա Ռուսաստանը դրա համար ոչ մեկից թույլտվություն չի հարցնի։



Նախորդ շաբաթ ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների միավորված կոմիտեի նախագահ Մարթին Դեմփսին հայտարարել է, որ ԱՄՆ–ն մտահոգված է Ղրիմում միջուկային զենքի հնարավոր տեղակայման կապակցությամբ։



«Մենք նման ադամանդը չենք աղտոտի միջուկային զենքով, մեզ բավարար է այն, ինչ ունենք։ Չնայած այն ռուսական տարածք է, և եթե նման անհրաժեշտություն լինի, ապա մենք ոչ մեկից թույլտվություն չենք հարցնի», – ասել է Կոմոյեդովը «Իզվեստիյա» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով Ղրիմում միջուկային զենքի տեղակայման հնարավորության մասին հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մարտունակության ստուգման շրջանակում Ղրիմ կարող էին տեղափոխվել Տու–22Մ3 տեսակի ռազմավարական հրթիռակիրներ, որոնք կարող են միջուկային զենք տեղափոխել, սակայն Ռուսաստանը չի տեղեկացրել Ղրիմ միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու ծրագրերի մասին։


 

 

Նույն շարքից