Միջազգային 

Օբաման համատեղ ասուլիսի ժամանակ մոռացել է Աֆղանստանի նախագահի ազգանունը

analitik.am

Աֆղանստանում սկանդալ է առաջացել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի սխալից հետո։ Վերջինս մոռացել է «պատմական այցով» Վաշինգտոն ժամանած Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի ազգանունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Hama Press գործակալությանը։

 


Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման իր խոսքում մի քանի անգամ Աֆղանստանի նախագահին անվանել է Քարզայ (Համիդ Քարզայը եղել է Աֆղանստանի նախագահը 2004-2014թթ.)։ Ընդ որում՝ Ահմադզայը փորձել է ուշադրություն չդարձնել ԱՄՆ նախագահի սխալին։

 


Hama Press-ում նշում են, որ Օբաման այդպես էլ չի կարողացել հիշել աֆղանստանցի նոր նախագահի ազգանունը, թեև նա արդեն կես տարի է՝ զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը, և 2 օր է՝ այցով գտնվում է ԱՄՆ-ում։

Նույն շարքից