Միջազգային 

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվում

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պետության բոլոր ուժային կառույցների մասնակցությամբ մեծածավալ հատուկ գործողություն է սկսվել։ Այս հայտարարությունը Պորոշենկոն արել է ՈՒԱԾ ստեղծման մեկ տարվա կապակցությամբ կազմակերպած հանդիսությունների ժամանակ։



«Իմ հանձնարարականով և իմ հրամանով Ուկրաինայի բոլոր ուժային կառույցները մեծածավալ հատուկ գործողություն են սկսել։ Որպեսզի անպատիժ չմնան ուկրաինացիներին սպանած ավազակները»,– Պորոշենկոյի խոսքն է մեջբերում ուկրաինական ԶԼՄ–ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Նախագահի խոսքով` ՈՒԱԾ աշխատակցին սպանողին գտնելն ու պատժելը «պատվի գործ է»։



Խոսքը Վոլնովախում ՈՒԱԽ աշխատակցի մահվան մասին է։ Նախորդ շաբաթ Վոլնովախում անհայտ անձինք ինքնաձիգներով գնդակահարել են ՈՒԱԾ աշխատակցի։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ սպայի սպանությունը բացահայտվել է, ձերբակալվել են խմբավորման 11 մասնակիցներ, ովքեր, նրա տվյալներով, մասնակից են եղել այդ հանցագործությանը։ Սպանվածը մաքսանենգների բռնելու հատուկ առաջադրանք էր կատարում։

Նույն շարքից