Միջազգային 

Չինաստանի ունևոր քաղաքացիները 2020 թվականին կրկնակի հարուստ կլինեն ամերիկացիներից

analitik.am

Չինացի ունևոր քաղաքացիները 2020 թվականին կրկնակի հարուստ կլինեն ամերիկացիներից։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր ունեն 100 հազար դոլարից 2 մլն դոլարի ֆինանսական ակտիվներ։ Այս մասին գրում է South China Morning Post պարբերականը։ Նման տվյալներ են պարունակվում Economist Intelligence Unit-ի հաշվետվությունում։



Անցած տարի վարկանիշը գլխավորել են ԱՄՆ հարուստ քաղաքացիները՝ 23 տրիլիոն դոլարի ընդհանուր ֆինանսական ակտիվներով։ Նրանց հաջորդել է Չինաստանը՝ 19.5 տրիլիոն դոլար ընդհանուր ֆինանսական ակտիվներով։



Վարկանիշի առաջատարի փոփոխմանը կնպաստի Չինաստանի բնակչության թվաքանակի աճը, ինչպես նաև երկրի տնտեսական աճը։ Economist Intelligence Unit-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2020 թվականին Չինաստանի ունևոր քաղաքացիները կունենան ընդհանուր 53 տրիլիոն դոլարի ակտիվներ, մինչդեռ ԱՄՆ ցուցանիշը կաճի մինչև 27 տրիլիոն դոլար։



Հետազոտությունը հովանավորել է Citi ֆինանսավարկային կազմակերպությունը։ Ուսումնասիրվել են 32 երկրներ։

Նույն շարքից