Միջազգային 

Եմենում ապստամբները մտել են Ադեն, նախագահը փախել է քաղաքից

analitik.am

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհին հավատարիմ բանակային ստորաբաժանումները շիա ապստամբների ջոկատների աջակցությամբ չորեքշաբթի մտել են Ադեն և հսկողություն սահմանել հարավային մայրաքաղաքում, հաղորդում է ТАСС-ը:

 


«Ալ-Մանար» հեռուստաալիքի տեղեկություններով՝ ապստամբներին հաջողվել է ձերբակալել պաշտպանության նախարար Մահմուդ աս-Սուբեյհիին:

 


Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին փախել է Ադենից՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներից դիվանագիտական առաքելությունների հետ միասին:

 


Մարտի 25-ին Եմենի նախագահը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով աջակցել ապստամբների գրոհին հակահարված տալու նպատակով իրականացվող ռազմական գործողությանը: Կազմակերպությանն ուղղված ուղերձում Հադին խնդրել է Անվտանգության խորհրդին բանաձև ընդունել, որը թույլ կտար «երկրներին, որոնք ցանկանում են օգնել Եմենին, անհապաղ օգնություն ցույց տալ օրինական իշխանություններին ցանկացած միջոցով»:

Նույն շարքից