Միջազգային 

Ուկրաինայում կառավարության նիստի ժամանակ ձերբակալվել է երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը

analitik.am

Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստի ժամանակ ձերբակալվել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Բոչկովսկին և նրա առաջին տեղակալ Վասիլի Ստոեցկին: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:



Հաղորդվում է, որ ձերբակալվածները կասկածվում են պետգնումների անցկացման ժամանակ պետական միջոցների հափշտակման մեջ:



Այսպես, նախարարների կաբինետը որոշել է հեռացնել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության բարձրագույն ղեկավարությանը և ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:



Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իրավապահներին թույլ է տվել հետաքննական գործողություններ իրականացնել կառավարության հաստատություններում՝ ՆԳՆ ղեկավար Արսենի Ավակովի զեկույցից հետո:

Նույն շարքից