Միջազգային 

Առանց ֆինանսական օգնության Հունաստանի փողերը կվերջանան մոտավորապես ապրիլի 20-ին. Reuters

analitik.am

Հունաստանն առանց ֆինանսական օգնության կկարողանա հասնել մինչև մոտավորապես մինչև ապրիլի 20-ը՝ օգտագործելով պետական գերատեսչությունների կարճաժամկետ ֆինանսավորումը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրին:



Այդ աղբյուրի տեղեկությամբ՝ իրացվելիության ճգնաժամի կանխարգելման նպատակով վերջերս երկրի իշխանությունները հիմնականում հենվել են ՌԵՊՈ գործողությունների վրա, որոնց շրջանակներում պետական կառույցներից փոխառություններ են վերցվում: Սակայն այդպիսի միջոցառումները բավարար են միայն խնդիրները մի քանի շաբաթով հետաձգելու համար:



Աթենքն առաջիկա օրերին եվրոգոտու գործընկերներին կներկայացնի ծրագրված բարեփոխումների մանրամասն ցուցակը, որոնք պահանջվում է իրականացնել լրացուցիչ ֆինանսական աջակցության և սնանկությունը կանխելու համար:



Երկրի կառավարությունը հույս ունի, որ բարեփոխումների ծրագրին եվրոգոտու ֆինանսների նախարարների դրական արձագանքի դեպքում կկարողանա ստանալ մոտ 1,9 մլրդ եվրո շահույթը, որը Եվրոպական Կենտրոնական բանկը ստանում է հունական պարտատոմսերից:



 

 

Նույն շարքից