Միջազգային 

ԵՄ-ն կոչ է անում Իրաքում եզդիների և քրիստոնյաների համար ստեղծել անվտանգության գոտի

analitik.am

2015 թվականի փետրվարի 10-ին ԵՄ խորհրդարանը անդրադարձ է կատարել Իրաքում եզդիների և քրիստոնյաների շուրջ ստեղծված իրավիճակից: ԵՄ խորհրդարանում ընդունվեց զեկույց որում առաջարկվում է Իրաքի Նինվեյի դաշտավայրում ստեղծել անվտանգության գոտի Իրաքի քրիստոնյա, եզդի, շաբակ և այլ փոքրամասնությունների համար.



«Այս էթնիկական և կրոնական խմբերը հետապնդումների են ենթարկվել Օսմանյան կայսրության տարիներին, Սադամ Հուսեյինի բաասականների կողմից և հիմա իսլամիստ ծայրահեղականների կողմից, ինչպիսիններից է «Իսլամական պետություն» խմբավորումը, ավելի վաղ հայտնի ԻԼԻՊ կամ ԻՇԻՊ: Քրիստոնայները, (այդ թվում կաթոլիկները, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները) եզդիները և մահմեդական փոքրամասնությունները Մերձավոր Արևելքի ենթարկվում են հարձակումների և առևանգումների ԻԳԻԼ խմբավորման կողմից»,-ասվում է զեկույցում: Փաստաթղթում նաև կոչ է արվում Նինվեյի դաշտավայրում ստեղծել անվտանգության գոտի այս փոքրամանսնությունների համար: Զեկույցում նաև խոսվում է այս փոքրամանսնությունների մշակութային և հոգևոր կոթողների ոչնչացման մասին:

Նույն շարքից