Միջազգային 

ՌԴ-ն շահագրգռված է ԵՏՄ-ում նաև լատինաամերիկյան միությունների ինտեգրմամբ. Լավրով

analitik.am

Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության կազմում (ԵՏՄ) նաև լատինաամերիկյան միությունների  ինտեգրմամբ, հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։



«Մենք ողջունում ենք Կոլումբիայի ակտիվ դերը տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջ մղման գործում, այդ թվում` Լատինոամերիկյան և կարիբյան պետությունների միության, Հարավամերիկյան ազգերի միության, Խաղաղօվկիանոսյան դաշինքի, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի շրջանակներում։ Ռուսաստանը շահագրգռված է այդ կառույցների հետ կապերի խորացման հարցում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՏՄ–ի գծով», – լրագրողներին ասել է Լավրովը Կոլումբիայի ԱԳ նախարար Մարիա Անխելա Օլգինի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը 2014 թվականի մայիսի 29–ին Աստանայում ստորագրել են պայմանագիր ԵՏՄ–ի մասին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին ակնկալվում է Ղրղըզստանի միացումը։ ԵՏՄ երկրների ստեղծումը նախկին ՄՄ մասնակից երկրներին, որի գումարային ՀՆԱ–ն կազմում է ԱՊՀ համախառն արդյունքի 85 տոկոսը, բարձրացնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքի խոշորագույն ընդհանուր շուկայի (170 մլն մարդ) ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։

Նույն շարքից